ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնի հետ փակ հանդիպմանը մասնակցած ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը դժվարացավ ասել՝ ԵԱՏՄ անդամակցության հարցով մտահոգություններ ունե՞ր դեսպանը։ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀԿ պատգամավորը ասել է. «Դժվարանում եմ ասել, թե ինչ աստիճանի էին մտահոգում, բայց մտահոգությունները փարատելու համար ես իրեն նվիրեցի համապատասխան ընծայագրով օրեր առաջ հրատարակված գիրքը։ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է՝ հաղթել՝ սանձելով պատերազմը, իսկ գրքի կազմի վրա ՌԴ-ի և ՀՀ-ի նախագահների լուսանկարն էր»,- ասաց նա։